National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.11.2021
ՀՀ դատախազությանը 2022-ին նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 681 մլն դրամ
1 / 1

Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ ներկայացվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ դատախազությանը նախատեսված միջոցները եւ իրականացվելիք ծրագրերը:

ՀՀ դատախազությանը նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 681 մլն դրամ: Կիրականացվի 3 ծրագիր՝ 4 միջոցառմամբ: Ֆինանսավորման աճը  կկազմի 8,7 տոկոս:

ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Համայակ Նավասարդյանի տեղեկացմամբ՝ գալիք տարի դատախազությունը նախատեսում է իրականացնել  «Դատավարական ղեկավարում  եւ դատախազական հսկողություն», «Մասնագիտական ուսուցում եւ որակավորման բարձրացում» եւ «Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրերը:

«Դատավարական ղեկավարում  եւ դատախազական հսկողություն» ծրագրին կտրամադրվի 5 մլրդ 929 մլն դրամ, որն ընթացիկ տարվա համեմատ 136 մլն դրամով ավելին է: Համայակ Նավասարդյանը նշել է, որ ֆինանսավորման շուրջ 90 տոկոսը ուղղվելու է աշխատավարձերին, 2,3 տոկոսը՝ սոցիալական նպաստներին, 8 տոկոսը՝ ծառայությունների ու ապրանքների ձերքբերմանը, իսկ 0,2 տոկոսը՝ այլ նպատակների համար: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am